Հ.Այվազովսկու «Նավը ծովում» նկարը

« Փյունիկ » մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի անունից Հայաստանի Հանրապետությանը 19.07.2010 թվականին նվիրվել է Հովհաննես Այվազովսկու « Ծովային տեսարան » կտավը : Այն հանձնվել է փորձաքննության , որի արդյունքում մասնագիտական եզրակացություն է տրվել , որ վերոնշյալ գեղանկարը չի պատկանում Հովհաննես Այվազովսկու վրձնին և թանգարանային արժեք չի ներկայացնում , հետևաբար այն չի փոխանցվել որևէ թանգարանի և այժմ գտնվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմում :
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հաղորդած տեղեկատվությունը , թե՝ « Փյունիկ » հիմնադրամը ՀՀ Նախագահին 2011 թ . ռուս գործարարներից մեկի առանձնատնից գողացված նկար է նվիրել , չի համապատասխանում իրականությանը :

Comments are closed.