Կրթական ոլորտ


Արդեն մեկ տասնամյակից ավել է ինչ գործում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմադրամը, որի հիմնական նպատակն է Հայաստանի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելը:
Ոչ պաշտոնապես հիմնադրամը ամբողջ աշխարհում գործունեություն է ծավալել 98թ.-ից սկսած:
Այս տարիներին հիմադրամը սփյուռքահայ բարերար Գաբրիել Ջամբարջիի օգնությամբ Հայաստանի ուսումնական հաստատություններին անհատույց տրամադրել է կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի 600 լիակազմ լաբորատորիաներ` հագեցած սարքավորումներով ու պարագաներով, ինչպես նաև փորձերի կատարման համար անհրաժեշտ նյութերով:
Ի դեպ, դպրոցները լաբորատորիաներ վերջին անգամ ստացել են 1967 թվականին:
2006-ին հիմնադրամը ուշադրությունը սևեռել է մարզերի վրա և լաբորատորիաների մեծ մասը տրամադրվել է գյուղական համանքներում գործող դպրոցներին: Մարզեր կատարած այցելությունների արդյունքում, օրինակ, պարզվել է, որ Ջերմուկի դպրոցները գլոբուսների և աստղադիտակների կարիք ունեն: Բարերարը դպրոցների համար 1000 գլոբուս ու մի քանի հարյուր աստղադիտակ է ուղարկել:
Բարերարների ջանքերով ՀՀ բոլոր մարզերում, Երևանում և Արցախում ուսումնական հաստատություններին է նվիրաբերվել ավելի քան 1000 համակարգիչ:
Հիմնադրամը աջակցում է նաև ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով վիճակ ունեցող ընտանիքների շնորհալի ուսանողներին` ապահովելով ուսման վարձով: Մինչ օրս հիմնադրամն ուսման վաձով ապահովել է ավելի քան 100 ուսանողների:

Առավել շնորհալի ուսանողները հնարավորություն են ստացել վեցամսյա փորձաշրջան անցնել  արտասահմանյան լավագույն բուհերում:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի ու բարերարի խոսքով, հիմնադրամի հիմնական նպատակը կա ու մնալու է մարդկային ռեսուրսների մեկտեղումն ու դրանց արդյունավետ օգրագործմանը խթանող գործոնների զարգացումը:

Մեկնաբանություններ



  1. ՄԱՐԻԵՏԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ says:

    Հարգարժան պարոն Սարգսյան իմ ընտանիքը գոյատևում է աղքատության նպաստով, ունեմ երկու անչափահաս երեխաներ որոնք սովորում են քոլեջում: Նրանց ուսման վարձի մի մասը վճարել են բարեգործներ, սակայն 24.500 դրամ չեն վճարել ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, ուստի խնդրում եմ Ձեր աջակցությամբ վճարել այդ մնացորդային գումարը Շուշանիկ Սարդարյանի անունով: Նա սովորում է Ն. Աճեմյանի անվան Երևանի պետական առևտրի և սպասարկման քոլեջի 0601 2-րդի ա կուրսում: Կանխավ շնորհակալություն հեռ. 091126125