Առողջապահական ոլորտ

Հիմնադրամը հետ չի մնում նաև հայրենիքում առողջապահական խնդիրների լուծման հարցում: «Փյունիկը» միշտ պատրաստ է օգնելու առողջության հետ խնդիրներ ունեցող երեխաներին, ֆինանսավորելու պետական բուժ հաստատություններին` նոր և ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Հիմնադրամն արդեն իսկ հովանավորել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բարդ և կարևոր վիրահատությունները, ինչպես նաև տրամադրում է ամենամսյա թոշակներ:

Առողջապահության ասպարեզում հիմնադրամի իրականացրած  միջոցառումներից առավել կարևոր էր Ստեփանակերտի հիվանդանոցը բժշկական արդի սարքավորումներով ապահովելը:

Comments are closed.