Ծրագրեր

« Փյունիկ » մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի անունից Հայաստանի Հանրապետությանը 19.07.2010 թվականին նվիրվել է Հովհաննես Այվազովսկու « Ծովային տեսարան » կտավը : Այն հանձնվել է փորձաքննության , որի արդյունքում մասնագիտական եզրակացություն է տրվել , որ վերոնշյալ գեղանկարը չի պատկանում Հովհաննես Այվազովսկու վրձնին և թանգարանային արժեք չի ներկայացնում , հետևաբար այն չի փոխանցվել որևէ թանգարանի և [...]

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի ղեկավարներին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ հիմնադրամը ՀՀ նախագահին նվիրեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» նկարը, որից հետո երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնեց պատմության թանգարանին:

Հիմնադրամը հետ չի մնում նաև հայրենիքում առողջապահական խնդիրների լուծման հարցում: «Փյունիկը» միշտ պատրաստ է օգնելու առողջության հետ խնդիրներ ունեցող երեխաներին, ֆինանսավորելու պետական բուժ հաստատություններին` նոր և ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Հիմնադրամն արդեն իսկ հովանավորել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բարդ և կարևոր վիրահատությունները, ինչպես նաև տրամադրում է ամենամսյա թոշակներ: Առողջապահության ասպարեզում հիմնադրամի իրականացրած  միջոցառումներից [...]

Արդեն մեկ տասնամյակից ավել է ինչ գործում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմադրամը, որի հիմնական նպատակն է Հայաստանի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելը: Ոչ պաշտոնապես հիմնադրամը ամբողջ աշխարհում գործունեություն է ծավալել 98թ.-ից սկսած: Այս տարիներին հիմադրամը սփյուռքահայ բարերար Գաբրիել Ջամբարջիի օգնությամբ Հայաստանի ուսումնական հաստատություններին անհատույց տրամադրել է կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի 600 լիակազմ լաբորատորիաներ` հագեցած սարքավորումներով [...]

    Հիմնադրամի ջանքերով Մատենադարանին նվիրաբերվեց 10 ձեռագիր, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի մի օրինակ, ընդօրինակված 1331-ին, հայ գրչության խոշոր կենտրոններից մեկում` Կիլիկիայի Ակներ վանքում: Մեծարժեք հիշատակարաններով հարուստ այս ձեռագիրը Մատենադարանի վերջին շրջանի լավագույն ձեռքբերումն է` շնորհիվ հիմնադրամի բարեկամ Տիգրան Ջիերջյանի հատկացումների: Նվիրաբերած ձեռագրերի ցանկում են նաև 17-րդ դարի ծիսական ժողովածու` «Մաշտոց»-ը, 18-րդ [...]

Հիմնադրամի ուշադրության կենտրոնից դուրս չի մնացել Հանրապետությունում երաժշտական ոլորտի զարգացումը: Այս նպատակով երկու տարի անընդմեջ հիմնադրամը ֆինանսավորում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է 2007թ.-ից և դարձել է Գյումրու երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձությունը: «Փյունիկն» աջակցում է նաև երաժշտական ուսումնական հաստատություններին` ձեռք բերելու նոր և որակյալ երաժշտական գործիքներ: Ինչպես օրինակ` 2010 թվականին Կոմիտասի անվան Երևանի [...]